Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS - ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» միջազգային խորհրդաժողով
![ԵՊԲՀ. «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS - ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» միջազգային խորհրդաժողով ԵՊԲՀ. «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS - ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» միջազգային խորհրդաժողով](up/article/big/file_59983_3997324.jpg)
Երևանում կայացավ «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS – ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» խորագրով խորհրդաժողովը, որին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիգնե Ռացոն, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի համակարգող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացավ «Հաջողակ միջազգային գիտական համագործակցության փորձի փոխանակում» թեմայով զեկույցով։
Ներկայացնելով «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ և ԵՄ համագործակցության պատմությունը՝ նա նշեց․
«Մեզ մոտ՝ համալսարանում, սկսեց ձևավորվել մեկ միտք՝ ինչպես կարելի է գնալ ժամանակակից միջազգային գիտության հետքերով։ Մասնագիտանալով կենսաքիմիայի ոլորտում և ուսումնասիրելով բջջում տեղի ունեցող գործընթացները՝ մեր կողմից քայլ արվեց դեպի ուղեղ։ Հասկանալով, որ ուղեղն անցյալի, այսօրվա և, միանաշանակ կարող եմ ասել, վաղվա գիտությունն է, մենք փորձեցինք խորանալ ուղեղի հետազոտության ոլորտում, այսինքն՝ դառնալ այս ոլորտի փորձագետ»։
Գլոբալ նպատակն, ըստ պրոռեկտորի, Հայաստանը տեղորոշելն է համաշխարհային գիտական քարտեզում։
«Սկսեցինք մտածել Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Դա գեղեցիկ դահլիճ ունենալը չէ միայն, դա ժամանակակից սերնդի տեխնիկա ունենալը չէ միայն, դա առանձին վերցված գիտնականները չեն միայն։ Դա այս ամենի համախումբն է, որն, ի վերջո, տալիս է ցանկալի, ծանրակշիռ և միջազգային հանրույթի կողմից ընդունելի արդյունք։ Մենք հասկանում էինք, որ այս ճանապարհին պետք է սկսեինք դիմել միջազգային կառույցների։ Դիմեցինք «ՀՈՐԻԶՈՆ-2020» ծրագրին և հաղթեցինք», - շեշտում է Կոնստանտին Ենկոյանը։
Զեկույցի ընթացքում բժշկական բուհի պրոռեկտորը ներկայացրեց «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի՝ ԵՊԲՀ գործընկեր բուհերը՝ Գերմանիայի (Բոննի և Թյուբինգենի) և Շվեդիայի (Լունդի) համալսարանները, որտեղ աշխատում են նաև հայ մասնագետներ։
«Այժմ աշխատում ենք Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք բավականին լուրջ ենթակառուցվածք», - վստահեցրեց Կոնստանտին Ենկոյանը՝ շեշտելով, որ բժշկական համալսարանը խոշոր ներդրում է կատարել կենտրոնի շինարարության մեջ։
Զեկույցի ընթացքում պրոռեկտորը խոսեց նաև մեկ այլ՝ «ՍԿԱՈՒՏ» ծրագրի մասին, որը Հայաստանում իրականացվող «ՀՈՐԻԶՈՆ-2020»-ի կողմից ֆինանսավորվող եզակի հետազոտական պրոյեկտներից է: Արագ առաջընթաց դեպի նորարարություն գործողության շրջանակում հետազոտական թիմը պետք է կարողանա պարզել արյան նմուշառման նոր Ser-Col սարքավորման արդյունավետությունը տարբեր ախտորոշիչ նպատակներով:
Հիշեցնենք, որ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «ՔՈԲՐԵՅՆ» նախագծով առաջին անգամ ճանաչվել էր «ՀՈՐԻԶՈՆ-2020 Թվինինգ» ծրագրի հաղթող:
Ստանալով Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ "COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing" վերնագրով նախագիծը շահել է «ՀՈՐԻԶՈՆ-2020 Թվինինգ» ծրագիրը և հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը ՝ բժշկական բուհը դարձավ դրա համակարգող:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար](up/article/small/file_64097_5750249.jpg)
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս](up/article/small/file_64258_9729015.jpg)
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
![](images/calendar.png)
![Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am](up/article/small/file_64259_62839.jpg)
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
![](images/calendar.png)
![2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի 2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի](up/article/small/file_64219_7957438.jpg)
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
![](images/calendar.png)
![ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. անճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում. armeniamedicalcenter.am ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. անճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_64217_1490835.jpg)
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
![](images/calendar.png)
![«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com «Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com](up/article/small/file_64226_3852468.png)
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում](up/article/small/file_64225_2889275.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
![](images/calendar.png)
![Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը](up/article/small/file_64230_2462516.jpg)
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
![](images/calendar.png)
![2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց 2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց](up/article/small/file_61771_6191401.jpg)
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
![](images/calendar.png)
![7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով 7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով](up/article/small/file_64199_2483138.jpg)
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
![](images/calendar.png)
![Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց](up/article/small/file_64123_6415880.jpg)
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
![](images/calendar.png)
![Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին](up/article/small/file_64197_6532721.jpg)
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն